Մեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել

Մեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել

Հուլիսի 8-ին, ժամը 03։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 50/20 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։14-ին, մարվել՝ 03։19-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչը և էլեկտրական սյան վրա մալուխ՝ մոտ 6 գմ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

wp-apeth