«Շիրակը» հանդես է գալու ևս մեկ հայտարարությամբ

«Շիրակը» հանդես է գալու ևս մեկ հայտարարությամբ

ՀՖՖ Մրցավարական բաժնի փորձագետները մեկնաբանել էին հուլիսի 6-ին կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները: Իր հերթին հայտարարությամբ է հանդես նաև «Շիրակը»: Ակումբի ֆեյսբուքյան էջում նշված է:

«Հարգելի երկրպագուներ: Եթե չեք նկատել, երեկվա հանդիպման մրցավարների տեսուչն էր տխրահռչակ Սլավիկ Ղազարյանը, որը 1999 թվականի մրցաշրջանի նախավերջին տուրի «Ցեմենտ» – «Շիրակ» հանդիպման մրցավարն է եղել, որտեղ ևս որոշվում էր չեմպիոնության հարցը: Հիշեցնենք, որ այդ հանդիպումը սովորական 90 րոպեների փոխարեն տևել է 118 րոպե և ավարտվել միայն «Շիրակի» դարպասին նշանակված արդեն երկրորդ 11 մետրանոց հարված նշանակելով: Սակայն ի պատիվ այդ օրվա ֆուտբոլային ղեկավարությանը այդ խաղը վերախաղարկվեց և «Շիրակը» արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը: Իսկ արդեն ներկայիս ՀՖՖ ղեկավարությունն ամեն գնով փորձում է արդարացել «Նոա» – «Շիրակ» հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանին: Հետագայում նաև կներկայացնենք հնարավոր բոլոր մանրամասները և հանդես կգանք հայտարարությամբ:

Հ.Գ. Հուսով ենք, որ 2041 թ-ին առաջնության նախավերջին տուրում Զավեն Հովհաննիսյանը չի նշանակվի «Շիրակի» մասնակցությամբ հանդիպման մրցավարների տեսուչ, և ինչ-որ նորաթուխ մրցավար կրկին չի ապականի «Շիրակի» չեմպիոնական պայքարը»,- նշված է հայտարարությունում:

wp-apeth