ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցավ 3 միլիոնը, Բրազիլիայում բուժվել է 1 միլիոնից ավելի մարդ

ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցավ 3 միլիոնը, Բրազիլիայում բուժվել է 1 միլիոնից ավելի մարդ

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 7-ի ժամը 12:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 756 հազարը (11,756,093), մահացել է 541,079, բուժվել՝ 6,752,675 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոն 41 հազարը՝ 3,041,035 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 626 հազարը (1,626,071), Հնդկաստանը (721,310), Ռուսաստանը (694,230), Պերուն (305,703), Իսպանիան (298,869),  Չիլին (298,557) և Մեծ Բրիտանիան (285,768):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (132,981), հետո գալիս են Բրազիլիան (65,556), Մեծ Բրիտանիան (44,236), Իտալիան (34,869), Մեքսիկան (31,119), Ֆրանսիան (29,920),  Իսպանիան (28,388), Հնդկաստանը (20,184), Իրանը (11,731), Պերուն (10,772), Ռուսաստանը (10,494), Բելգիան (9,774), Գերմանիան (9,092) ու Կանադան (8,693):

Ապաքինվածների թվով ևս առաջատարը Միացյալ Նահանգներն է (1,325,066), հետո գալիս են Բրազիլիան (1,072,229), Ռուսաստանը (463,880), Հնդկաստանը (440,229), Չիլին (264,371), Իրանը (204,083), Պերուն (197,619), Իտալիան (192,241), Թուրքիան (182,995) և Գերմանիան (182,700):

wp-apeth