Վարակվածներով Հնդկաստանն անցավ Ռուսաստանից, բուժվածներով Պերուն՝ Իտալիայից

Վարակվածներով Հնդկաստանն անցավ Ռուսաստանից, բուժվածներով Պերուն՝ Իտալիայից

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 6-ի ժամը 12:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 571 հազարը (11,571,720), մահացել է 537,045, բուժվել՝ 6,542,708 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 982 հազարը՝ 2,982,928 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 604 հազարը (1,604,585), Հնդկաստանը (698,817), Ռուսաստանը (687,862), Պերուն (302,718), Իսպանիան (297,625),  Չիլին (295,532) և Մեծ Բրիտանիան (285,416):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (132,569), հետո գալիս են Բրազիլիան (64,900), Մեծ Բրիտանիան (44,220), Իտալիան (34,861), Մեքսիկան (30,639), Ֆրանսիան (29,893),  Իսպանիան (28,385), Հնդկաստանը (19,707), Իրանը (11,571), Պերուն (10,589), Ռուսաստանը (10,296), Բելգիան (9,771), Գերմանիան (9,086) ու Կանադան (8,684):

Ապաքինվածների թվով ևս առաջատարը Միացյալ Նահանգներն է (1,289,564), հետո գալիս են Բրազիլիան (978,615), Ռուսաստանը (454,329), Հնդկաստանը (424,963), Չիլին (261,032), Իրանը (201,330), Պերուն (193,957), Իտալիան (192,108),  Գերմանիան (182,200)  և Թուրքիան (180,680):

wp-apeth