Թաջ Մահալն ու պատմական այլ վայրերը փակ կմնան անորոշ ժամանակով

Թաջ Մահալն ու պատմական այլ վայրերը փակ կմնան անորոշ ժամանակով

Հնդկաստանի Թաջ Մահալը, որը պետք է սկսեր ընդունել տուրիստներին այսօրվանից, կշարունակի փակ մնալ անորոշ ժամանակով՝ ամբողջ երկրում և մասնավորապես հյուսիսում գտնվող Ագրայում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճով պայմանավորված:

Քաղաքի այլ պատմական վայրերը, ինչպիսիք են օրինակ Ագրա Ֆորտը կամ Աքբարի գերեզմանը, նույնպես փակ կլինեն տուրիստների համար: Իշխանությունները դեռ ժամկետներ չեն նշում, թե երբ են վերաբացելու: 

Հնդկաստանում վարակվածների թիվն աճում է անասելի արագությամբ: Անցած 24 ժամում հաստատվել է վարակման 24 հազարից ավելի նոր դեպք: Ընդհանուր հաշվով երկրում վարակվել է 697 հազարից ավելի մարդ: Ցուցանիշով Հնդկաստանն արդեն անցել է Ռուսաստանին և աշխարհում երրրոդն է: Մահվան դեպքերի թիվն արդեն անցնել է 19 հազարը:

wp-apeth