Մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Հուլիսի 5-ին, ժամը 20:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։

Առկա է ուժեղ քամի, ինչը կարող է նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։ Ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ:

Նախնական տվյալներով այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։ Ժամը 23:43-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։ Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. տեղում իրականացվել է հերթապահություն։

Հուլիսի 6-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ժամը 05։52-ին հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը։ Այրվել են մոտ 70 հա խոտածածկույթ և մեկ էլեկտրական սյուն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ռինդ, Չիվա և Արենի գյուղերի 40 բնակիչ:

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 68.6 հա տարածք

Հուլիսի 5-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4000 քմ,
  • Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 10 հա, Սուրենավան գյուղում՝ 2000 քմ, Գինեվետ գյուղում՝ մոտ 2 հա, Նորաբաց գյուղում՝ 5000 քմ,
  • Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 200 քմ,
  • Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 25 հա, Կապան քաղաքում՝ 5 հա, 300 քմ, Մեղրի քաղաքում՝ 25 հա, Շաքի գյուղում՝ 1500 քմ,
  • Տավուշի մարզի Արճիս գյուղում՝ մոտ 2000 քմ, Չինարի գյուղում՝ 1500 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth