Հույները փակել են սահմանը սերբերի հետ. Կորոնավիրուսային իրավիճակը Եվրոպայում համառոտ

Հույները փակել են սահմանը սերբերի հետ. Կորոնավիրուսային իրավիճակը Եվրոպայում համառոտ

Ինչ է կատարվում Եվրոպայում և ինչպես են եվրոպական երկրները պայքարում համավարակի դեմ: BBC-ն ներկայացրել է վերջին լուրերը համառոտ:

  • Իսպանական Գալիսիայում և Կատալոնիայում իշխանությունները սահմանափակումներ են մտցրել կորոնավիրուսի բռնկումով պայմանավորված: Սահմանափակման տակ են ընկել մոտ 300 հազար մարդ: Միայն նրանք, որոնք աշխատանքի պետք է գնան, թույլատրված է լքել կամ մուտք գործել Գալիսիայի ափամերձ Մարինիա շրջան կիրակի կեսգիշերից մինչև ուրբաթ: 
  • Գերմանիայում մտադիր են մոտակա ամսիների ընթացքում երկրի որոշ շրջաններում թուլացնել դիմակ կրելու կանոնները՝ հաշվի առնելով այն, որ համավարակով պայմանավորված իրավիճակը վերահսկվում է: Առողջապահության նախարար Յենս Սպանը թվիթերում գրել է, որ շատ լավ հասկանում է մարդկանց, որոնք ցանկանում են օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի, սակայն վիրուսը դեռ դա թւոյլ չի տալիս:
  • Շվեյցարիան առաջին անգամ սահմանել է հասարակական տրանսպորտում դիմակ կրելու կանոնն ամբողջ երկրով մեկ: Սա պայմանավորված է տուրիստների թվի աճով: Հարկ է նշել, որ մինչ որոշումն իշխանությունները խորհուրդ էին տալիս քաղաքացիներին դիմակ կրել, սակայն քչերն էին դա անում: 
  • Հունաստանը այսօրվանից փակում է իր սահմանները Սերբիայի հետ՝ վերջինի տարածքում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճով պայմանավորված: Վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանում վարակակիրների թիվը զգալիորեն աճել է: Չերնոգորիան, օրինակ, մեկ օրվա կտրվածքով նոր դեպքերի ռեկորդ է սահմանել կիրակի օրը, մինչդեռ Կոսովոյի մի շարք քաղաքներում, որոնք թվում է նաև մայրաքաղաք Պրեշտինան, գիշերները պարետային ժամ է հայտարարվել:
wp-apeth