Մահացության ցուցանիշով Մեքսիկան հինգերորդն է աշխարհում

Մահացության ցուցանիշով Մեքսիկան հինգերորդն է աշխարհում

Մեքսիկայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կիրակի երկրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4683 նոր դեպք: Վարակվածների թիվն երկրում հասել է 256 828-ի: Նախարարությունից հայտնել են նաև 273 մահվան նոր դեպքի մասին: Վիրուսից արդեն մահացել է 30 639 հիվանդ: Մահացության ցուցանիշով Մեքսիկան այս պահին հինգերորդն է աշխարհում:

Բոլիվիայի կառավարության չորս բարձրաստիճան պաշտոնյա վարակվել է կորոնավիրուսով: Նրանց թվում է նար առողջապահության նախարարը: Վերջինիս վարակվելու մասին տեղեկությունը տարածվել է կիրակի օրը: Հաղորդագրության համաձայն՝ Մարիա Էյդի Ռոկայի թեստն եղել է դրական և նրա վիճակը կայուն է: Նույնը օրը հայտնի դարձավ, որ վարակվել է նաև նախարարներից Նունյես Նեգրետը: Մեկ օր առաջ մեկ այլ գերատեսչության նախարար Խորխե Ֆերնանդո Օրոպեզայի թեստի պատասխանն էր եղել դրական, իսկ ավելի վաղ՝ հունիսի 27-ին. վարակվել էր զինված ուժերի հրամանատար, գեներալ Սերխիո Օրելյանան: 

Կիրակի օրվա ավարտին Բոլիվիայում ընդհանուր վարակվածների թիվը կազմել 38071, գրանցվել է մահվան 1378  դեպք՝ համաձայն Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների: Ըստ worldometers-ի տվյալների՝ հուլիսի 6-ի ժամը 14:30-ի դրությամբ Բոլիվիայում վարակվել է 39,297 մարդ, բուժվել է 11,667, մահացել է 1,434 հիվանդ:

Բրազիլիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կիրակի գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 26051 նոր դեպք: Արդյունքում երկրում վարակվածների թիվը հասել է 1603055-ի:  Նշվել է նաև, 602 մահվան նոր դեպքի մասին: Մահացածների թիվն երկրում հասել է 64867-ի: Չնայած նոր դեպքերի թվի աճին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդության էպիկենտրոն համարվող Սան-Պաուլու քաղաքում պատրաստվում են վերաբացել բարերը, ռեստորանները, գեղեցկության սրահները, մինչդեռ Ռիո-դե-Ժանեյրոյում բարերն ու ռեստորանները բացել են հանգստյան օրերին: Սան-Պաուլու քաղաքի փողոցային խանութներն ու առևտրի կենտրոնները նույնպես բաց կլինեն վեց ժամով: Հունիսի 11-ից դրանք բաց էին չորս ժամով: 

wp-apeth