Լուրեր կորոնավիրուսային աշխարհից մեկ տողով

Լուրեր կորոնավիրուսային աշխարհից մեկ տողով

Ինֆեկցիոն հիվանդությունների ամերիկացի գլխավոր փորձագետ Էնտոնի Ֆաուչին իր մտահոգությունն է հայտնել կապված կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճի հետ: Բանն այն է, որ սահմանափակումների հանելուց հետո ԱՄՆ-ի տարբեր նահանգներում նկատվում է նոր օջախների բռնկում: Այս մասին նա ասել է BBC-ին: Սա այն դեպքում, երբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեմ է բաց տարածքներում դիմակներ կրելուն, կանխատեսել է, որ վիրուսը «կվերանա»:

Շվեդիայում արդեն 70 հազարից ավելի վարակակիր կա, կորոնավիրուսից մահացել է արդեն 5411 մարդ: Այստեղ մահացության մակարդակը ավելի բարձր է համեմատած հարևան երկրների հետ, որտեղ ավելի խիստ միջոցառումներ են ձեռնարկել վարակի տարածումը կանխարգելելու համար:

Սեպտեմբերին կայանալիք թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությանը երկրպագուներին թույլ կտան ներկա գտնվել հանդիպումներին:

Նոր Զելանդիայի առողջապահության նախարարը պաշտոնանկ է եղել: Ավելի վաղ նա ստիպված էր ներողություն խնդրել սահմանափակման ռեժիմը խախտելու համար:

wp-apeth