Բախվել են «ՎԱԶ-2107»-ն ու «Nissan»-ը

Բախվել են «ՎԱԶ-2107»-ն ու «Nissan»-ը

Հուլիսի 4-ին, ժամը 21։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքոնյան փողոցից Իսակովի պողոտա տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գեորգի Գ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Սերգեյ Բ․, ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Սերգեյ Բ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Գեորգի Գ․-ն հրաժարվել է հոսպիտալացումից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

wp-apeth