Այրվել են անվադողեր

Այրվել են անվադողեր

Հուլիսի 3-ին, ժամը 14։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակայքում, այրվում են անվադողեր, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի վերջնամասում գտնվող անվադողերի վերանորոգման կետի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել` 15:22-ին: Այրվել է մոտ 200 հատ կուտակած անվադող:

wp-apeth