Շիրակի մարզում կկառուցվի 4 սպանդանոց

Շիրակի մարզում կկառուցվի 4 սպանդանոց

Կառավարությունը սպանդանոց կառուցելու համար կսուբսիդավորի լիզինգի համար անհրա­ժեշտ 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը։ Ամբողջ հանրապետությունը սպանդանոցներով ապահովելու համար անհրաժեշտ է ևս 14 սպանդանոց, որոնցից 4-ը Շիրակի մարզում։

Դրամաշնորհ ստանալու համար հայտերը կընդունվեն էլեկտրոնային եղանակով, 7 օրվա ընթացքում և առավելություն կտրվի առաջին հերթին այն դիմողին, որը շահագործման իրավունք ունի տվյալ մարզում, այնուհետև՝ նրանց, որոնք հարակից մարզում նման իրավունք ունեն և նրանց, որոնք ավելի քիչ սուբսիդավորման գումար կպահանջեն իրեց ծրագրով, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

wp-apeth