Կա դիմակների պրոֆիցիտ. Ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է

Կա դիմակների պրոֆիցիտ. Ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Պատասխանատուները վարչապետին զեկուցել են հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման, դրանց պահպանման միջոցառումների դինամիկայի, ինչպես նաև աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքների և այն ձեռք բերելու ուղղությամբ կառավարության կողմից տարվող բանակցությունների վերաբերյալ: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ընդհանուր իրավիճակը ներկայացնելու հետո, ևս մեկ հավելյալ տեղեկություն է տվել՝ համաձայն որի որդեգրված կանոնների պահպանման արդյունքների մասով ապացուցողական բազան օրեցօր շատանում է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Նույնիսկ նույն երկրի մասշտաբով, երբ կան, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր նահանգներ, որտեղ դիմակների կրումը կամ պարտադիր է, կամ պարզապես խորհուրդ է տրվում, հետազոտողներն ակնհայտ շարունակում են այդ տարբերություններն արձանագրել: Որտեղ այդ ամենը պարտադիր է և լավ պահպանվում է, նկատվում է կայունացում և թվերի իջեցում՝ հակառակ այն տեղերի, որտեղ դա պարզապես խորհուրդ է տրվում կամ նորմալ չի պահպանվում: Հետևաբար, մեր գործողություններն այս առումով պետք է լինեն շարունակական, որպեսզի կարողանանք հաղթահարել այս մարտահրավերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Դիմակների հետ կապված շատ է քննարկվում այն մասին, որ մեր պաշտոնական ուղերձը դիմակների հետ կապված այս ընթացքում փոխվել է: Ես, այսօր առավոտյան միջազգային լրատվությանը հետևելով, արձանագրեցի, որ աշխարհի նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որտեղ նոր հիմա ամբողջական դիմակների հետ կապված ուղերձը փոխվում է: Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված և այսօր պաշտոնապես արձանագրել է, որ, այո՛, ինքը ևս ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր և կրվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Դիմակների հետ կապված շատ է քննարկվում այն մասին, որ մեր պաշտոնական ուղերձը դիմակների հետ կապված այս ընթացքում փոխվել է: Ես, այսօր առավոտյան միջազգային լրատվությանը հետևելով, արձանագրեցի, որ աշխարհի նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որտեղ նոր հիմա ամբողջական դիմակների հետ կապված ուղերձը փոխվում է: Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված և այսօր պաշտոնապես արձանագրել է, որ, այո՛, ինքը ևս ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր և կրվեն:

Պարոն Գևորգյան, ես ճի՞շտ եմ հասկանում, որ դիմակների շուկայում մենք էական գնանկում ունենք:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան – Այո, պարոն վարչապետ, Դուք միանշանակ ճիշտ եք: Բայց հիմա մեկ ուրիշ խնդիր ունենք արդեն: Ներկրված դիմակները, քանի որ 2 ամիս առաջ են ներկրվել, որոշակի թանկ գնով են ներկրվել, տեղական արտադրությունը 60 դրամով է: Հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: Հայաստանից դիմակների մեկ արտահանում արդեն կատարվել է՝ 60 դրամով: Մյուս խմբաքանակի համար ևս հայտարկվել է: Հիմա մենք երկու խնդրի առաջ ենք կանգնած, որ պետք է լուծենք: Եթե մենք չենք թողնում այս դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողներն ստիպված են լինելու միգուցե վնասով, բայց ավելի էժան վաճառել, որովհետև չի վաճառվում: Իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ այս 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ դրսից ներկրվածը, որովհետև դեռևս միջազգային շուկայում ինչ-որ նոր խմբաքանակ կգա: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ 1 ամսվա ընթացքում, որ ավելի կէժանանա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Բայց այդտեղից մենք այլ եզրակացություն պետք է անենք: Դիմակների հետ կապված` էլի ցանկանում եմ հիշենք մեր փուլերը: Սկզբնական շրջանում, երբ շուկայում կար մեծ դեֆիցիտ ամբողջ աշխարհում, և Հայաստանում էլ գները 200 դրամից ավելի էին: Եվ այդ ժամանակ խնդիր կար այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե առողջապահական հիմնարկների համար հնարավոր լինի դիմակներ ձեռք բերել: 2-րդ փուլն այն էր, երբ շուկայում կար դիմակ, և դրանք բավական բարձր գնի էին, և մենք եկանք այն համոզման, որ դիմակները պետք է դարձնել պարտադիր: Հասկանալով, սակայն, գների բարձր լինել՝ մենք ասացինք՝ շատ լավ, նրանք, ովքեր հնարավորություն ունեն գործարանային արտադրության դիմակ կրել, թող կրեն, նրանք, ովքեր չունեն այդ հնարավորությունը, թող տնային պայմաններում պատրաստված դիմակներ կրեն:

Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, հիմա մենք կարող ենք անցնել 3-րդ փուլին՝ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ, և պարոն Գևորգյան, Ձեր ասած հարցը կլուծվի այդպես: Ըստ էության՝ այսօր, երբ շուկայում նայում ենք դիմակների սպառման ծավալները, այսինքն՝ մեզ պետք չէ նույնիսկ գնալ, փողոցում մոնիթորինգ անել: Մենք տեսնում ենք ամեն օր՝ երկրում քանի դիմակ է սպառվում, և մեզ համար ակնհայտ է, որ մեր սիրելի քաղաքացիների մեծամասնությունը, համենայնդեպս, գործարանային արտադրության դիմակ չի կրում: Մենք ասել ենք նաև, որ գործարանային արտադրության դիմակներն իրենց կանխարգելիչ նշանակությամբ շատ ավելի օգտակար են: Մանավանդ, անկեղծ եմ ուզում ասել՝ այս ընթացքում, երբ փողոցներում շրջայցեր եմ արել՝ դիմակ բաժանելու համար, ես տեսել եմ քաղաքացիներ, ովքեր կրում են ցանցայնությամբ դիմակներ՝ ուղղակի ֆորմալ մասը պահելու համար:

Երեկ էլ մի այսպիսի երևույթ նկատեցի. երբ ես մեքենայով շարժվում էի, և մայթերին կանգնած քաղաքացիները, ենթադրում եմ, պետական պահպանության ծառայության փարոսիկներով մեքենաները տեսնելիս, իմ շարժին զուգընթաց, դիմակը ծնոտի տակից բարձրացնում են, քթին են դնում: Ես չեմ հասկանում սա:

Սիրելի հայրենակիցներ, այդ դիմակը չեք կրում ինձ համար, կամ կառավարության համար, կամ ոստիկանի համար, որ ոստիկան տեսնելիս՝ բարձրացնեք, ոստիկանն անցնի՝ իջեցնեք: Շատ կարևոր է այս հանգամանքը: Ես կրում եմ դիմակ ինձ և ինձ շրջապատող մարդկանց համար, բայց ամեն քաղաքացի պետք է հասկանա, որ կառավարության համար չի դիմակը կրում: Չնայած, մի կողմից, այո՛, մեր խնդիրն է՝ մարդկանց հետ այդ հաղորդակցությունը վարել շարունակ, անընդհատ, առանց հոգնելու, ընդ որում՝ դիմակ բաժանելու հետ կապված ակցիաները պետք է շարունակել: Բոլոր այն հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները, բոլոր նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, թող անընդհատ անեն: Դա շատ կարևոր է: Բայց, մյուս կողմից, վարչական մեթոդներն էլ պետք է կիրառվեն՝ էլի արձանագրելով, որ մենք ոչ ոքի չենք ուզում տուգանել, ոչ ոքի: Վարչական միջոցի նպատակն այն է, որ մարդիկ կրեն դիմակ կամ ասել, որ մարդիկ ունեն ընտրություն՝ կրել դիմակ և չտուգանվել:
Պարոն Ղազարյան, խնդրում եմ, ասեք, թե երեկ հակահամաճարակային ինչ վարչական միջոցներ են ձեռնարկվել:

Ոստիկանապետ Վահե Ղազարյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված հուլիսի 1-ին ծառայության արդյունքում կազմվել է 2827 արձանագրություն՝ Երևան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629, որից 2301-ը՝ հետիոտնի կողմից դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելու, 442-ը՝ մինչև 7 տեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելու, 3-ը՝ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալու և 1-ը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն: Էլի շատ ցավալի է, որ մոտ 2800 տուգանքի դեպք է արձանագրվում: Բայց էլի եմ ասում՝ մեր նպատակը տուգանելը չէ, մեր նպատակը, ընդհակառակը, ամբողջ հանրապետությունում բոլոր հնարավոր ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի:
Պարոն Ասոյան, տեսչական մարմիններն ի՞նչ գործունեություն են ծավալում այս առումով:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք շարունակում ենք վերահսկողական աշխատանքները, բոլոր՝ 6 տեսչական մարմինները ներգրավված են այդ աշխատանքներում: Երեկվա տվյալներով` 884 ստուգում է իրականացվել, որից արձանագրությունով խախտումներ ենք արձանագրել 40 տնտեսվարողի մոտ: Սա, ըստ էության, որոշակի դրական դինամիկա է ենթադրում, որովհետև հիմա 1 շաբաթվա կտրվածքով ինձ մոտ եղած թվերն եմ նայում. օրական մենք մոտավորապես անում ենք 800-900 ստուգում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվում 60, 70, 40, 50 տնտեսվարողների մոտ: Դա այն պարագայում, երբ ժամանակին նույն 800-900 ստուգումների պարագայում մենք հայտնաբերում էինք 200-300 խախտում: Այսինքն՝ տնտեսվարողների կողմից դրական դինամիկան կա, և դա շատ ողջունելի է, հույս ունենք, որ կպահպանվի:

Շարունակում ենք նաև ոստիկանության հետ համակցված ուժեղացված վերահսկողական աշխատանքները տարբեր համայնքներում, ինչպես նաև տարբեր մարզկենտրոններում և քաղաքներում, որը ևս տալիս է իր արդյունքը: Որպես օրինակ՝ նաև կրկնակի ստուգայցեր են իրականացվում անմիջապես հաջորդ օրվա կտրվածքով: Օրինակ, մենք նման միջոցառում կազմակերպեցինք ոստիկանության հետ Նոր Նորք համայնքում, որտեղ լուրջ դրական արդյունքներ ենք արձանագրել, բացառությամբ տրանսպորտի ոլորտի, որտեղ խախտումները շարունակում են մնալ: Խախտումները հիմնականում վերաբերում են նրան, որ վարորդները փորձում են քողարկել, սահմանված քանակից շատ ուղևորներ են տեղափոխում՝ մգեցված ապակիներով կամ վարագույրներով քողարկում, փակում են կամ երբ տեսնում են ոստիկանության կամ տեսչական մարմնի ծառայողներին հսկողություն իրականացնելիս, ուղղակի խուսանավում են: Իսկ, ընդհանուր առմամբ, կանոնները՝ ալկոգելի առկայություն և այլն, ըստ էության, պահպանվում են: Հասել ենք արդեն այն մակարդակին, որ գծանշումները, ալկոգելի առկայությունը և մնացած պահանջները կիրառելի ու պահպանելի են դարձել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ:

wp-apeth