16 վարակված, 1 մահ և 58 մեկուսացած. հարսանիք՝ չնախատեսված ծախսերով

16 վարակված, 1 մահ և 58 մեկուսացած. հարսանիք՝ չնախատեսված ծախսերով

Հնդկաստանի Ռաջաստխան նահանգում տեղի ունեցած հարսանիքն անսպասելի ընթացք է ունեցել, իսկ «կազմակերպիչներն» ընկել են լրացուցիչ ծախսերի տակ: Հյուրերից 16-ը վարակվել են կորոնավիրուսով, նրանցից մեկը մահացել է, հայտնում է BBC-ն հղում անելով հնդկական լրատվամիջոցներին: 

Անվտանգության կանոնները խախտելու համար ընտանիքին տուգանել են մոտ 8000 ամերիկյան դոլարով: Նշվում է, որ երկրում մտցրած սահմանափակումներով պայմանավորված նմանատիպ միջոցառումներին պետք է ներկա լինի 50-ից ոչ ավելի մարդ: NDTV-ի տվյալներով, վերոհիշյալ հարսանիքին մասնակցել են 1000-ից ավելի հյուր:

Ընտանիքը ստիպված կլինի նաև վճարել վարակված 15 հոգու բուժման համար և հոգալ 58 հյուրի ծախսերն ու ծառայությունները մեկուսարանում:

Ճող հարսանիքն, ըստ աղբյուրի տեղի է ունեցել հունիսի 13-ին Բխիլվարայում: Ամուսնու հայրը, քաղաքում բավականին հայտնի գործարար է: Վերջինս հանձն է առել պահել անվտանգության բոլոր կանոններն որդու հարսանեկան արարողության ընթացքում՝ ապահովելով ախտահանիչ միջոցներ, դիմակներ և այլն:

Հունիսի 19-ին տեղի իշխանությունները պարզել են, որ հյուրերից մեկի մոտ Covid 19-ի դրական աշխատորոշում կա: Կոնտակտավորներին պարզելու ընթացքում պարզվել է, որ 16 հոգի այդ թվում նաև փեսան, հարսնացուն, փեսայի հայրն ու պահը նույնպես վարակվել են: Ի դեպ, պապն արդյունքում մահացել է:

Շաբաթվա ընթացքում տեղական լրատվամիջոցները հայտնել էին Բիխար նահանգում տեղի ունեցած ևս մեկ հարսանիքի մասին, ինչից հետո 100-ից ավելի հյուր վարակվել է կորոնավիրուսով: Ամուսինը, որն ունեցել է ախտանիշներ, մահացել է հարսանիքի հաջորդ օրը: 

wp-apeth