Ապաքինվել է 6 միլիոնից ավելի մարդ, մահվան դեպքերով Մեքսիկան անցավ Իսպանիայից

Ապաքինվել է 6 միլիոնից ավելի մարդ, մահվան դեպքերով Մեքսիկան անցավ Իսպանիայից

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 2-ի ժամը 13:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 820 հազարը (10,820,231), մահացել է 519,275, բուժվել՝ 6,040,934 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 780 հազարը՝ 2,780,152 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 453 հազարը (1,453,369), Ռուսաստանը (661,165), Հնդկաստանը (605,775), Մեծ Բրիտանիան (313,483) և Իսպանիան (296,739):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (130,798), հետո գալիս են Բրազիլիան (60,713), Մեծ Բրիտանիան (43,906), Իտալիան (34,788), Ֆրանսիան (29,861), Մեքսիկան (28,510), Իսպանիան (28,363), Իրանը (10,958), Պերուն (9,860), Ռուսաստանը (9,683), Բելգիան (9,761), Գերմանիան (9,061) ու Կանադան (8,615):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,164,794), հետո գալիս են Բրազիլիան (916,147), Ռուսաստանը (428,978), Հնդկաստանը (359,995), Չիլին (245,443), Իրանը (191,487), Իտալիան (190,717),  Գերմանիան (179,800), Պերուն (178,245)  և Թուրքիան (175,422):

wp-apeth