ԱՄՆ-ում անցած 24 ժամում ռեկորդային թվով վարակման նոր դեպքեր են արձանագրվել

ԱՄՆ-ում անցած 24 ժամում ռեկորդային թվով վարակման նոր դեպքեր են արձանագրվել

Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների համաձայն՝ չորեքշաբթի օրն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային հիվանդության 50203 նոր դեպք է հաստատվել: Աղբյուրի հաղորդման համաձայն՝ երկրում ընդհանուր հաշվով արդեն վարակվել է 2 685 806-ից ոչ պակաս մարդ: 

Նշվում է, որ մինչ այս պահը 24 ժամում երկրում դեռ այդքան նոր դեպք չէր հաստատվել: Անցած ռեկորդը գրանցվել էր հունիսի 26-ին՝ 45255 դեպք:

Ինչ վերաբերում է worldometers-ի հաղորդած տվյալներին, ապա ԱՄՆ-ում ընդհանուր հաշվով հուլիսի 2-ի ժամը 13:00-ի դրությամբ վարակվել է 2,780,152 մարդ, մահացել է 130,798, բուժվել է 1,164,794 հիվանդ:

wp-apeth