Մարել են բռնկված հրդեհները՝ 26․5 հա տարածք

Մարել են բռնկված հրդեհները՝ 26․5 հա տարածք

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 6000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 5000 քմ, 1000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Սասունիկ գյուղում՝ 1200 քմ, Թալին քաղաքում՝ 15 հա,
  • Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 300 քմ, Արտաշատ քաղաքում՝ 500 քմ, 2500 քմ, Մասիս քաղաքում՝ 2000 քմ,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, Արմավիր քաղաքում՝ 3200 քմ, Նորակերտ-Բաղրամյան ավտոճանապարհին՝ 5000 քմ, Էջմիածին-Բաղրամյան ավտոճանապարհին՝ 300 քմ,
  • Կոտայքի մարզի Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ 3000 քմ,
  • Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում՝ 1 հա, Հերհեր գյուղում՝ 2․5 հա,
  • Երևան–Մեղրի ավտոճանապարhին՝ 4 հա, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ 4000 քմ,

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth