Հրդեհ Արագածավան գյուղի հանդամասերից մեկում

Հրդեհ Արագածավան գյուղի հանդամասերից մեկում

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին, ժամը 17։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հակո գյուղի հանդամասերից մեկում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագածավան գյուղի հանդամասերից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:21-ին, մարվել` 21:15-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

wp-apeth