536 հիվանդի առողջական վիճակը ծանր է, 117-ինը առանձնապես ծանր

536 հիվանդի առողջական վիճակը ծանր է, 117-ինը առանձնապես ծանր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ անցկացրել է հերթական ճեպազրույցը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին։ Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ, որոնցից 2106 գտնվում է հիվանդանոցային պայմաններում: Նրանցից 536-ի առողջական վիճակը ծանր է, 117-ինը առանձնապես ծանր է, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։

wp-apeth