Յոսի Բենայունը չստացված տրասֆերների, կարիերան ավարտելու և Աբրամովիչի հետ կապերի մասին

Յոսի Բենայունը չստացված տրասֆերների, կարիերան ավարտելու և Աբրամովիչի հետ կապերի մասին

Յոսի Բենայունը Իսրայելի պատմության ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն է: Նրան մանկուց մեծ ապագա էին խոստանում և նա կարողացավ ցույց տալ, որ չեն սխալվել իր հարցում: Նա իր մարզական կարիերայի ամենավառ տարիներն անցկացրեց Անգլիայի առաջնությունում, որտեղ խաղաց այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» և «Վեստ Հեմը»: «Известия»-ին տված հարացազրույցում Բենայունը խոսել է իր նոր աշխատանքի մասին, թե ինչպես կարող էր ժամանակին հայտնվել Մոսկվայի «Սպարտակում», ինչ ծանր մանկություն է ունեցել և անդրադարձել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ հարաբերություններին: 

  • Դուք վերջերս եք ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: Ինչքպե՞ս ազդեց այն ձեզ վրա:
  • Ես ինձ համարում եմ հաջողակ, քանի որ անմիջապես ստացա Երուսաղեմի «Բեյթար» ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը, որտեղ ես ավարտեցի կարիերաս: Հիանալի ակումբ է հիանալի երկրպագուներով, և ես ուրախ եմ, որ շարունակելու եմ աշխատել այստեղ: Պարզապես ժամանակ չունեմ մտածելու, որ իմ ֆուտբոլիստի կարիերան ավարտված է: Ես չափազանց զբաղված եմ թիմի գործերով: Իմ աշխատանքով և մտքերով կենտրոնացած եմ թե ինչպես ավելի լավը դարձնել «Բեյթարը»: Բայց, իհարկե, ես շատ եմ սիրում ֆուտբոլը և շարունակում եմ խաղալ ընկերներիս հետ շաբաթն առնվազն երկու անգամ:
  • Մտածու՞մ եք մարզչական կարիերա սկսելու մասին:
  • Ինձ շատ է դուր գալիս սպորտային տնօրենի աշխատանքը: Կարծում եմ, որ բոլոր պահանջները համընկնում են իմ ունակությունների և բնավորության հետ: Այժմ ես կցանկանայի փորձ ձեռք բերել և լավ աշխատանք կատարել «Բեյթարում»: Եվ հետո, հնարավոր է, արդեն փորձեմ ինքս ինձ եվրոպական ակումբներից մեկում:
  • Կյանքն առանց պրոֆեսիոնալ ֆուտբոլի ա՞յլ է:
  • Իհարկե, շատ տարբերություններ կան: Ես ամեն շաբաթ ֆուտբոլային դաշտում էի, խաղում էի, և դա շարունակվում էր շատ երկար տարիներ: Ընտանիքս հետևում էր խաղերին և հիմա երեխաներս հաճախ ինձ հարցնում են. «Հայրիկ, ինչու՞ դաշտում չես, ու՞ր ես անհետացել» (ծիծաղում է): Բայց ես դեռ ֆուտբոլի մեջ եմ: Այժմ ընտանիքիս համար շատ ավելի շատ ժամանակ կա: Կարող եմ ասել, որ հիմա ես իսկապես երջանիկ եմ:
  • Ձեր հայրը նախկին ֆուտբոլիստ է, ձեր երեխաները սիրում են ֆուտբոլը: Կցանկանայի՞ք նրանց տեսնել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
  • Ես ուրախ կլինեի, եթե նրանցից մեկը դառնար ֆուտբոլիստ: Բայց ես ոչ մի դեպքում չեմ ստիպի նրանց: Կարևոր է, որ իրենց իսկապես դուր գա և ցանկանան դառնալ ֆուտբոլիստ: Հակառակ դեպքում դրանից ոչ մի լավ բան չի ստացվի: Հիմա ինձ թվում է, որ նրանք անկեղծորեն սիրում են այս խաղը:
  • Ի՞նչ կարող եք թույլ տալ հիմա, որը ձեզ թույլ չեն տվել կարիերայի ընթացքում:
  • Գիտեք, ես չեմ կարող ասել, որ ավելի շատ ազատ ժամանակ ունեմ: Փորձում եմ բաց չթողնել թիմային մարզումները և գնալ գրեթե յուրաքանչյուր խաղին: Ժամանակ առ ժամանակ ես ինքս մասնակցում եմ մարզմանը: Սովորաբար սրանք դասեր են խաղային օրերից հետո: Կարծում եմ  ես պարզապես դադարել եմ զգալ այն ճնշումը, որը զգում են խաղացողները: Բայց ակումբում աշխատելու ևս մեկ պատասխանատվություն ի հայտ եկավ: Հիմա ես կարող եմ թույլ տալ փոքր ուղևորություններ մի քանի օր տևողությամբ:
  • Դուք, փաստորեն, մանկությունից ի վեր ճնշման տակ եք եղել: Ասում են, որ իսրայելական ԶԼՄ-ները հենց առաջին տարիներից ձեզ խոստանում էին լավ կարիերա:
  • Նույնիսկ այն ժամանակ, երբ ես շատ փոքր էի, մամուլը գրում էր. «Նա հիանալի ֆուտբոլիստ կլինի»: Երբ մարդիկ սկսում են այդ մասին այդքան հաճախ խոսել, սկսում ես ինչ-որ լրացուցիչ պատասխանատվություն զգալ, քանի որ պետք է արդարացնել ինչ-որ մեկի սպասելիքները: Ոչ բոլոր երեխաներն են դա անում: Եթե ուժեղ բնավորություն չունեք, ապա կարող եք կոտրվել: Ես բախտ ունեի, քանի որ մանկուց գիտեի, թե ինչ եմ ուզում, և ամեն ինչ արեցի երազանքներիս հասնելու համար:
  • Որքա՞ն դժվար է երեխայի համար զգալ այդպիսի ճնշում:
  • Դա նույնիսկ ինձ օգնեց: Ես դա անվանում էի դրական ճնշում: Ես սիրում եմ մեծ խաղեր, երբ մարզադաշտի երկրպագուները փորձում են ճնշում գործադրել ձեզ վրա: Նման մթնոլորտում դուք իսկապես հասկանում եք, թե ինչ պետք է անեք: Հետևաբար, ճնշումը ինձ համար երբեք լուրջ խնդիր չի եղել:
  • Ես կարդացել եմ, որ մանկության տարիներին դուք պետք է ամեն օր հաղթահարեիք 60 կմ՝ մարզումներին հասնելու համար:
  • Այո, մեր ընտանիքը փող չուներ: Հայրս ամեն օր փորձում էր մեքենա բռնել, որպեսզի կարողանամ մարզվել: Բայց այդ պահին ես ընդհանրապես չէի մտածում որևէ դժվարության մասին: Ես միայն մտածում էի, որ ուզում եմ ֆուտբոլ խաղալ և լավ խաղալ: Ընտանիքս ամեն կերպ օգնում էր ինձ: Հարազատներս շատ հնարավորություններ չունեին, բայց նրանք փորձում էին օգնել այն ամենով, ինչ նրանք ունեին: Ես ուրախ եմ, որ կարողացա դառնալ ֆուտբոլիստ և շատ բան վերադարձնել նրանց:
  • Մանկության տարիներին փողի պակաս զգացե՞լ եք:
  • Այդ պահին ինձ թվում էր, որ ես ունեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ ընտանիք, մարզում և ֆուտբոլ: Բայց ես հասկանում եմ, թե որքան դժվար էր իմ ընտանիքի համար: Այժմ աշխարհում շատ աղքատ մարդիկ կան: Միշտ փորձում եմ օգնել երեխաներին կամ կարիքավորներին:
  • Մեր մանկության տարիներին Մերձավոր Արևելքում անհանգիստ էր: Դուք դա զգացե՞լ եք ինքներդ ձեզ վրա:
  • Ես չէի ասի: Սա, հավանաբար, Իսրայելում կյանքի ընդամենը մի մասն է: Ես կենտրոնացած էի ֆուտբոլի վրա:

  • Բայց դուք ծառայել եք բանակում:
  • Այո, որովհետև Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել: Բայց եթե դուք պրոֆեսիոնալ մարզիկ եք, ապա ձեզ համար կան որոշակի զիջումներ: Իմ խաղային կարիերայում ես գործնականում չեմ հեռացել մարզումներից:
  • Բայց ծառայողական որևէ փորձ ունե՞ք:
  • Բանակում ես իրականում սպորտային մարզիչ էի: Ֆուտբոլ և բասկետբոլ էինք խաղում այլ զինվորների հետ: Մարզման օրերն ինձ համար հետաքրքիր փորձ էին:
  • Երբ խաղացել եք «Չելսիում», արդյոք հաջողվե՞լ է շփվել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ:
  • Ինչպես գիտեք, նա իսրայելական արմատներ ունի: Երբ ես խաղում էի «Չելսիում», մենք նրա հետ լավ շփում ունեինք: Մի քանի ամիս առաջ մենք իրար տեսանք Իսրայելում: «Չելսիի» կանանց թիմը եկել էր հանդիպումների և ես հյուրերից մեկն էի, մենք հանդիպեցինք այնտեղ: Ես կարող եմ միայն հաջողություն մաղթել նրան և նրա թիմին:
  • Ո՞րն է Աբրամովիչի ՝ որպես անձի, ոչ թե որպես բիզնեսմենի, հիմնական հատկությունը:
  • Նա հիանալի մարդ է, հարգում է իր շուրջը բոլորին: Աբրամովիչը միշտ անկեղծ է: Ինձ համար սա շատ կարևոր որակ է մարդկանց մեջ:
  • Կարո՞ղ ենք ասել, որ Աբրամովիչը այն մարդկանցից մեկն է, որը փոխեց համաշխարհային ֆուտբոլը:
  • Իհարկե, բայց նրա հիմնական ներդրումը, իհարկե, «Չելսիի» զարգացման գործում է: Ակումբը, որը մենք հիմա գիտենք, Աբրամովիչի արժանիքն է: Նրա գալուց հետո թիմն ամեն անգամ անհավատալի ցատկ էր անում: Կարծում եմ, որ նրա փորձը մեկնարկային կետ էր շատ գործարարների համար ֆուտբոլում ներդրումներ կատարելու առումով:
  • Ռուսական լրատվամիջոցներում շատ խոսակցություններ կային, որ կարող եք շարունակել ձեր կարիերան ՌՊԼ – ում: Արդյոք այդպիսի բանակցություններ տեղի ունեցե՞լ են:
  • Այո և մի քանի անգամ: Սկզբում տարբերակ կար «Սպարտակի» հետ, իսկ հետո մի քանի տարի անց «Լոկոմոտիվի» հետ: Բայց ամեն անգամ, վերջին րոպեների ընթացքում ինչ-որ բան ձախողվում էր և գործարքները չէին կայանում: Հիշում եմ նաև «Դինամոյի» հետ բանակցությունները:
  • Իսկապե՞ս պատրաստ էիք տեղափոխվել Ռուսաստան:
  • Այո, ինչու ոչ:
  • Դե, Անգլիայի հետ համեմատությամբ, սա հազիվ թե մեկ քայլ առաջ լիներ …
  • Կարծում եմ, որ Ռուսաստանում կան մի քանի ուժեղ թիմեր, որոնք միշտ խաղում են եվրոպական մրցումներում: Բայց ինչու այդ մասին հիմա խոսել, երբ կարիերաս ավարտվեց: Միգուցե մի օր իմ հաջորդ կյանքում ես խաղալու եմ Ռուսաստանում (ծիծաղում է): Կամ ես կանցնեմ աշխատանքի Ռուսաստանի ակումբներից մեկում որպես սպրտային տնօրեն:
  • Օլեգ Յարովինսկին, որը ԲԿՄԱ-ի սպորտային տնօրենն էր, ասել է, որ նույնպես հետևել են ձեզ:
  • Այո, ես հիշում եմ նաև ԲԿԿԱ-ի հետաքրքրությունը: Իմ կարիերայի տարբեր ժամանակահատվածներում  բազմիցս հետաքրքրվել եմ Ռուսաստանի ակումբներով:
  • Ռուսներից ու՞մ եք ամենաշատը հիշում:
  • Լավ հիշում եմ Վալերի Կարպինին, նա այդ ժամանակ աշխատել է «Սպարտակում»: Նա իսկապես ուզում էր ինձ տեսնել իր թիմում: Ակտիվորեն շփվել է իմ գործակալի հետ: Ես հիշում եմ նաև Կարպինին որպես խաղացող, երբ նա և Մոստովոյը խաղում էին «Սելտայի» կազմում: Իմ ընկեր Չաիմ Ռիվիվոն այն ժամանակ խաղում էր նրանց հետ:
  • 2016-ին «Մակքաբին», որտեղ դուք խաղացել եք, պարտվեց «Զենիթին» (3:4) ՝ հաշվի մեջ առաջլինելով (3:0) մինչև 76-րդ րոպեն: Ի՞նչ տեղի ունեցավ:
  • Այդ խաղում ես փոխարինվեցի 79-րդ րոպեին, երբ հաշիվը մեր օգտին էր 3:1, այնպես որ ես անձամբ հաղթեցի այդ խաղում (ծիծաղում է): Բայց եթե ավելի լուրջ, ապա ֆուտբոլում այդպես լինում է: Մենք ստացանք կարմիր քարտ և թիմը դաշտում «կորավ»: Պարզապես ոչ ոք չէր կարող մտածել, որ իրական է 15 րոպեի ընթացքում չորս գոլ խփել: Ֆուտբոլը հիանալի է: Երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո:
  • Այս տարի ամբողջ աշխարհը նշեց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը: Ձեզ համար սա կարևո՞ր ամսաթիվ է:
  • Ինձ համար ամենակարևորն այն է, որ բոլոր երկրները պահպանեն խաղաղությունը: Կյանքը շատ կարճ է, և դուք պարզապես չեք կարող այն ծախսել բացասական պահերի վրա: Հետևաբար, ես խաղաղություն եմ մաղթում իմ երկրին և բոլոր մյուս երկրներին: Պարզապես պետք է վայելել կյանքը: Կարծում եմ, որ ոչ ոք երբեք չպետք է մոռանա կատարվածը, և այդ հիշողությունը պետք է հարգել, որպեսզի այդպիսի բան այլևս տեղի չունենա:
wp-apeth