Չնախատեսված շրջայց Գյումրու ավտոկայարան

Չնախատեսված շրջայց Գյումրու ավտոկայարան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից այսօր իրականացվել է չնախատեսված շրջայց Գյումրու ավտոկայարան, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել է ՀՀ պարետի համապատասխան որոշմամբ սահմանված, մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով, անվտանգության կանոնների կատարման գործընթացը Շիրակի մարզի ներմարզային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից։

wp-apeth