Լիբերալզիմի ավա՞րտ (թեմա 2, մաս 1)

Լիբերալզիմի ավա՞րտ (թեմա 2, մաս 1)

Համաշխարհային հասարակության քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային որոլոտներում տեղի է ունեցել տիրապետող համակարգերի հայեցակարգերի սպառում: Դրանց կառուցման արժեքային հենքերը «մաշվել են» և իրենց կենսունակությունը հաճախ ապահովում են (էին) ոչ թե բնական, այլ՝ ինքնպատակ գործընթացներով: 

Ինչպես մեր նախորդ հրապարակումներում արդեն փաստել ենք, 2020 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային հասարակությունը կանգնեց խորքային ճգնաժամի առաջ, որն իր էությամբ պարտադիր էր և հետևանք՝ համակարգաստեղծ տարրերի սպառվածության: COVID-19 կոչվող համավարակի արագ տարածումը և դրա կանխարգելման համար կիրառված աննախադեպ (բառի բուն, ուղղակի և փոխաբերական իմաստներով) միջոցառումները մարդկային հասարակության բնականոն ընթացքը կաթվածահար արեցին: Սակայն, ամբողջ խնդիրը կայանում նրանում, թե արդյո՞ք համավարակն էր պատճառ նման կոլապսի, թե՞ մարդկությունն էր հասել այնպիսի ճգնաժամային հանգրվանի, որ համավարկը սոսկ առիթն էր: Այսինքն, համավարկն իրականում ախտահարեց տիրապետող հասարակարգի արդեն սպառված և հիվանդ տարրերը: Հետևաբար կրկին հարց է առաջանում, արդյո՞ք համավարակը չի կատարում անհրաժեշտ «սանիտարի» դեր՝ ապագա Նոր Աշխարհի կառուցման ճանապարհին: Եվ վերջին հարցը. մարդկությունը պատրաստ է ճգնաժամը հաղթահարել համակարգի սպառված տարրերի արմատական վերափոխումով, ըստ այդմ՝ ամբողջովին նոր համակարգ կառուցելով: Թե՞ լուծումները լինելու են հին տրամաբանությամբ և ժամանակավոր: Եվ արդյո՞ք այդ պարագայում արդեն ոչ միայն համավարակային ճգնաժամային ալիքներ չեն լինելու:

Վերոհիշյալ հարցերի պատասխանները փորձենք կառուցել ներքոհիշյալ տրամաբանական հիմքով:

Նախ, որպես ելակետ ընդունեք ժամանակակից մասնագետների այն պնդումը, որ համաշխարհայնացման ազդեցությամբ համամարդկային քաղաքակրթությունն արդեն ձևավորվել է որպես մեկ ամբողջունական համակարգ, որի հատուկ է ինչպես միասնական ճակատագրի ընկալումը, այնպես էլ համակարգաստեղծ տարրերի ընդհանրությունը:

Հետևաբար, համավարակը, որն առաջացրեց համակարգային ճգնաժամ, պարզապես չի կարող լինել հիմնական պատճառը: Այն ընդամենն առիթն էր և ախտահարեց համակարգաստեղծ հիմնային այն բաղադրիչները, որոնք սպառվել էին և արգելակում էին բնականոն զարգացումը: Միայն այս պարագայում է, որ մեկ երևույթը, մեկ գործոնը կարող է առաջացնել համակարգային ճգնաժամ:

Հետևաբար, առավել քան իրատեսական է այն պնդումը, որ պատճառահետևանքային կապերի տրամաբանության մեջ, համավարակը սոսկ հետևանք էր ճգնաժամում հայտնված համակարգաստեղծ բաղադրիչների վերջնական ախտահարման և համակարգային ճգնաժամ «ապահովելու» շղթայում:

Իսկ որո՞նք են համակարգաստեղծ արդեն սպառված բաղադրիչները, որոնց զարգացման ներկա հանգրվանը պատճառ դարձավ համակարգային ճգնաժամի: Այս հարցի պատասխանի համար պետք է դիտարկել Աշխարհի ժամանակակից իրողությունները պայմանավորող քաղաքական, տնտեսական և մշակութացման տիրապետող հայեցակարգերը:

Ըստ այդմ, պետք է փաստել որ աշխարհում այսօր տիրապետող աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և աշխարհամշակութային օրակարգերը կառուցվում, պարտադրվում էին Արևմտյան քաղաքակրթության արժեքային հենքի վրա, որտեղ առանցքայինը՝ լիբերալիզմն է: Հետևաբար, ճգնաժամի(երի) պատճառը պետք է փնտրել վերջինիս համակարգաստեղծ, հիմնային դրույթների սպառվածության մեջ: Մեր կարծիքով, դրանք հետևյալ առնացքայիններն են. քաղաքականության մեջ՝ հադուրժողականություն և ժողովրդավարություն, տնտեսության մեջ՝ պահանջարկ-առաջարկի ժամանակակից բնույթ և դրա հիմքով շուկայական հարաբերությունների ապահովում, մշակութացման ոլորտում՝ մարդ-անհատի իրավունքներ:

Լիբերալիզմն, իր գոյության ավելի քան 300 տարվա ընթացքում տեսել և հաղթահարել է բազմաթիվ ճգնաժամեր: Դա հաջողվել է հենց մատնանշված դրույթների վերարժևորման, վերալիցքավորման և նորովի մեկնաբանման միջոցով՝ լիբերալիզմի տարբեր հոսաքների շնորհիվ: Արդյուքնում, հանդուրժողականությունը, ժողովրդավա-րությունը, տնտեսության ազատականացումը, մարդու իրավունքները բացարձակացվել և ծայարհեղականացվել էին: Նրանք այլևս ունակ չեն (չէին) դիմակայելու ռեալ ճգնաժամերի: Նրանք պարզապես «մաշվել» են: Իհարկե թվարկվածները միակը չեն, բայց մեր կարծիքով կարևորագույներն են և կարող են ապահովել հասարակական-գիտական բանավեճի անհրաժեշտ բազա:

Եվ այսպես, քաղաքական ոլորտում դա առաջին հերթին հանդուժաղոկանության գաղափարախոսության ծայրահեղականացումն էր: Այն, որ հանդուժողականությունը պետությունների ներքին և արտաքին քաղաքականության մեջ պետք է ունենա բավականին ծանրակշիռ դեր և պետք է չեզոքացնի ազգայնամոլության, ցեղասպանության ցանակացած դրսևորում, դա աքսոմիա է: Սակայն, դա ծայրահեղականացվեց ազգային ինստիտուտների, ազգային պետությունների, նրանց սահմանների և գործառույթների հաշվին: Փորձ էր կատարվում հանդուժողականությամբ փաթեթավորված իսպառ «ջնջել» ազգային պետությունների սահմանները, որի տեխնիկական հնարավորությունն ապահովում էր գլոբալիզացիան: Միջազգային հարաբերություններում քաղաքական ինտեգրացիան դարձել էր ոչ թե բնական, այլ ինքնանպատակ գործընթաց, պետությունների վարկանիշավորման, նրանց վարքագծի վերահսկման կարևորագույն գործիք: Ավելին, պետությունները, տարբեր կոնվենցիաների միջոցով, հրաժարվում էին սեփական գործառույթներից, դրանք կամովին զիջելով վերպետական կառույցներին և վերազգային ընկերություններին: Աշխարհն առանց սահմաների կարգախոսն ուներ դոմինանտ դեր և իրացվում էր ազգային ինքնության, ազգային պատկանելիության տոտալ ոչնչացման հիմքով: Հանդուրժողականության ծայրահեղականացման միջոցով դաստիարակվում էին քաղաքացիներ, որոնց մոտ ինքնությունն ու գիտակցությունը ստորադասված էր կարգապահությանն ու ենթարկվածությանը: Արդյունքում, քաղաքական նման մշակույթ թելադրող տարածաշրջաններում խիստ սահմանափակվել էր ազգային պետությունների գործառութային կենսունակությունը, որն «առաջադիմական» էր համարվում և պարտադրվում մնացած աշխարհին:

Համավարակը ցույց տվեց նաև տիրապետող քաղաքական մշակույթի ողնաշարի՝ ժողովրդավարության թույլ կողմերը կենտրոնաձիգ հզոր իշանությունների նկատմամբ: 1,5 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանը, որպես համավարակի էպիկենտրոն, կարողացավ խնդիրը շատ ավելի արագ լուծել, իսկ տոտալիտար ռեժիմներ ունեցող երկրները՝ Ռուսաստան, Բելոռուս, Կուբան, ոչ միայն նվազագույնը տուժեցին, այլև հանդուրժողականության, միջազգային օգնության օրինակ ցույց տվեցին: Սասանվեց այն տեսակետի հիմքերը, որ ժողովրդավարությունը բացարձակապես ապահովում է անհատի անվտանգությունն: Գործնականում պարզ դարձավ, որ ժողովրդավարացման ծայրահեղականացումն իշխանության կարող է բերել ոչ կոմպետենտ, ոչ պատասխանատու՝ ամբոխավարների:
Այս ամենի արդյունքում, համավարակի-ճգնաժամի ժամանակ որպես արագ արձագանքման բնազդային դրսևորում կոշտացվեցին ազգային պետությունների սահմանները և նորովի վերագործարկվեցին պետական ինստիտուտներն ու կառույցները: Մեկուսացված երկրներում նկատելի էր(է) ազգային տրամադրությունների, ազգային կոնսիլիդացիայի հիմնավոր դրսևորումներ, որոնք նախկինում խստորեն դատապարտվում էին և համարվում լյունպեն խավի, հետադիմական աշխարհայացքի «ախտանիշ»:

Ըստ այդմ, ապագայում ազգային նույնականացման, ազգային պետությունների դերի վերարժևորման տրամադրույթունները կուժեղանան: Ամեն դեպքում քաղաքական մշակույթի ամբողջական վերագործարկման (ռեստարտի) հնարավորությունը բավականին բարձր է և ապագա միջազգային հարաբերություններում կդառնա փստարկման կարևորագույն գործիք: Սակայն, այստեղ կա նաև մեկ այլ վտանգ. Տիրապետող քաղաքական մշակույթի առանցքների արագ արժեզրկումը կարող է բերել քաոսի, դատարկության, որը կարող է լցվել ագայնամոլությամբ և տոտալ ռեժիմներով: Այսինքն, կարող ենք ականատես լինել քաղաքական մշակույթի ծայրահեղականացման մյուս դրսևորմանը: Վերջինիս բացառումը նույնպես կդառա միջազգային քաղաքական օրակարգի կարևորագույն մաս:

Տնտեսական ոլորտում առաջին հերթին «ախտահարվեց» տիրապետող ազատականացման գաղափարները: Այստեղ առաջին հարվածը կրեց առողջապահական ոլորտը, որի զարգացացության ցուցիչը նույնպես լիբերալզիմի պարզ սկզբունքներն էին՝ առաջարկ-պահանջարկի հիմքով շահութաբերության ապահովում: Արդյունքում, անընդհատ օպտիմիզացիաները, բուժանձնակազմի և մահճակալների կրճատումները, ֆինանսավորման մեջ մասնավոր սեկտորի բարձր ներգրավվածությունը ցույց տվեց, որ լիբերալ առողջապահությունն ի վիճակի չէ դիմակայել փոքր ինչ ավել ծանրաբեռնվածության: Համավարակի տարածումը կանխարգելող կոշտ միջոցառումների նպատակը հենց փլուզվող առողջապահական համակարգը վերջնական ոչնչացումից փրկելն էր:

Շարունակելի

Կարդա նաև – տե՛ս Թեմա 1 (Մաս 1), տե՛ս Թեմա 1 (Մաս 2)

Ազգային Արժեք ակումբ

wp-apeth