Ռուս խաղաղապահներն Ամարաս այցելող 60-ից ավելի ուխտավորի անվտանգությունն են ապահովել

Ռուս խաղաղապահներն Ամարաս այցելող 60-ից ավելի ուխտավորի անվտանգությունն են ապահովել

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարասի հայկական վանական համալիր այցելելիս: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմը կատարում է Ամարասի համալիրում ուխտավորների անվտանգության ապահովման խնդիրը: Ուխտավորները ժամանում են ինչպես շարասյունով, այնպես էլ մասնավոր մեքենաներով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիկտոր Կուլիկովը:

«Ես գրեթե ապրում եմ այստեղ, ուխտավորներ են գալիս տարբեր վայրերից: Ամեն դեպքում, Ռուսաստանը միշտ այնտեղ է եղել: Տեսնելով ռուսական դրոշները՝ մենք մեզ ազատ ենք զգում, զգում ենք բարեկամություն և որ ամենակարևորն է՝ անվտանգություն»,- ասաց Ամարասի վանքի սարկավագ Վիլեն Գրիգորյանը:

wp-apeth