Հայտնաբերվել է ական

Հայտնաբերվել է ական

Ապրիլի 11-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում վնասազերծել են ականը պայթեցման եղանակով:

wp-apeth