Ճանկաթաղում ջրագիծ է կառուցվում, ընթանում են տների վերանորոգման աշխատանքներ

Ճանկաթաղում ջրագիծ է կառուցվում, ընթանում են տների վերանորոգման աշխատանքներ

ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի կյանքը պատերազմից հետո հունի մեջ է ընկել. գյուղացիները վերադարձել են իրենց առօրյա հոգսերին: Այս մասին «Արցախպրեսի»հետ զրույցում ասել է Ճանկաթաղ համայնքի ղեկավար Սասուն Վանյանը:

«Համայնքում ապրում է 108 ընտանիք՝ 357 բնակիչ. գյուղացիները հիմնականում աշխատում են «Բեյզ Մեթլս» ընկերությունում:

Սկզբնական շրջանում տեղահանված 10 ընտանիք էր հաստատվել համայնքում, բայց 3 ընտանիք տեղափոխվեց Մարտակերտ:

Համայնքում մանկապարտեզ չկա, դպրոցը վթարային վիճակում է գտնվում, խմելու և ոռոգման ջրի խնդիր ունենք. եղածը մեկ աղբյուր է, որն էլ ծառայում է գյուղի մի մասին՝ օրը մեկ ժամով: Խնդիրների մասին բարձրաձայնել ենք :

Արդեն մի քանի օր է՝ աշխատանքներ են սկսվել. մոտակա մեկ տարվա մեջ ջուր կունենանք: Բարեբախտաբար, պատերազմի հետևանքով վնասված շենք-շինություն չունենք: Ցավոք, 2020թ. աշնանային պատերազմի ժամանակ համայնքն ունեցավ 6 զոհ և 5 վիրավոր :

Կառավարության կողմից համայնքում զոհվածների ընտանիքների տներն են վերանորոգվում. 2 տան վերանորոգման աշխատանքները համարյա վերջնական փուլում են: Տեղահանված ընտանիքները հիմնականում աշխատանքով ապահովված են», — նշել է Ս. Վանյանը:

wp-apeth