Խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան

Խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։ Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին:

Մասնագիտական վարժանքներ 5-րդ զորամիավորումում

5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 7-ին անցկացրել են մարտավարական-մասնագիտական հատուկ վարժանքներ: Զինծառայողները կատարել են մարտավարական տարբեր իրավիճակներում հատուկ կրակային և մասնագիտական վարժանքներ։

4-րդ զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Հրամանատարների մեթոդական պատրաստության մակարդակի ամրապնդման և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով մայիսի 5-ից 7-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների եռօրյա հավաքներ: Ստուգվել են զորքերի առօրյա ծառայության կազմակերպման գործնական հմտությունները, սպաների մարտական պատրաստության մակարդակը։

Մարտական հերթապահության հերթափոխ

2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մայիսի 7-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստվածությունը, հաստիքային միջոցների առկայությունը, հրահանգավորել մարտական դիրքերի ավագներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության ամրապնդման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ:

Կրակային պատրաստության պարապմունքներ

Հաստիքային զենքի տիրապետման գործնական հմտությունները զարգացնելու նպատակով մայիսի 7-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։ Բացազատվել են ուսումնական կետեր, անձնակազմին ուսուցանվել են հրազենի մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հրաձգության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները։

wp-apeth