Քաղաքացին ընկել 14-րդ հարկից ու մահացել

Քաղաքացին ընկել 14-րդ հարկից ու մահացել

Մայիսի 3-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ 14-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ Մ. Խ.-ն (ծնված 1980 թ․) ընկել է շենքի 1-ին հարկում գտնվող չշահագործվող շինության (նախկին պոլիկլինիկա) տանիքին։ Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Մ. Խ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

wp-apeth