Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հավելենք, որ փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth