Հորդորում են ինքնաբուժությամբ չզբաղվել

Հորդորում են ինքնաբուժությամբ չզբաղվել

Վերջին շաբաթների ընթացքում COVID-19-ի հիվանդացության ցուցանիշների բարձրացմամբ և բուժօգնության ուշ դիմելու փաստերով պայմանավորված` առողջապահության նախարարությունը հորդորում է մեր բնակչությանը, հատկապես հղիներին, հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

Բուժումը հնարավորինս արագ կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով` անհրաժեշտ է անմիջապես դիմել հսկող բժշկին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նշենք, որ ապրիլի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. բժիշկները տանը հայտնաբերել են 7 ամսական հղի կնոջը՝ մահացած:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth