Եվրոպայում Հայաստանը կներկայացնեն հինգ մարմնամարզիկ

Եվրոպայում Հայաստանը կներկայացնեն հինգ մարմնամարզիկ

Առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 17-ին, Շվեյցարիայի Բազել կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին, Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին:

Գլխավոր մարզիչը բազմամարտիկների դերում վստահել է երիտասարդներ  Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին: Առանձին գործիքների վրա հանդես կգան  Արթուր Դավթյանը (նժույգ թափեր և հենացատկ), Վահագն Դավթյանը  և Արթուր Ավետիսյանը (երկուսն էլ ՝ օղակներ):

Բազմամարտում, մեդալներից  բացի, չեմպիոնը և փոխչեմպիոնը կստանան օլիմպիական ուղեգիր: Հավելենք նաև, որ լավագույնների  խմբում հայտնվող որոշ մարզիկներ արդեն ունեն խաղեր մեկնելու արտոնագիր: Ուստի վեր կբարձրանան նրանց հաջորդող տեղերում հայտնվող մարզիկները: Չի բացառվում, որ տասնյակ մտնողները ստանան Տոկիո մեկնելու բաղձալի ուղեգիր:

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը Բազելում կհամալրեն մրցավարական հանձնախումբը, իսկ մարզչի դերը վստահվել է Հայկ Նազարյանին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth