Ֆերդինանդ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում

Ֆերդինանդ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ապրիլի 16-ին մեկնարկում է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Տատամի կելնեն 45 երկրների 359 պատվիրակներ:

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Եվրոպայի վարկանիշային առաջնությունում: Կարապետյանի պայքարը սկսի 1/16 եզրափակիչից և առաջին գոտեմարտը կանցկացնի մոլդովացի Անդրիս Կորնելի հետ:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ  ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է:  Նոր մրցակարգով  Տոկիոյի խաղերում  յուրաքանչյուր քաշային կարգում  կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth