Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվել է վագոն-տնակ

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվել է վագոն-տնակ

Ապրիլի 6-ին, ժամը 03:25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք :

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ (18 քմ)։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:36-ին, մարել՝ 06:21-ին։ Այրվել է վագոն-տնակը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth