Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը նույնն է մնացել

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը նույնն է մնացել

Արցախի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021թվականի ապրիլի 1-ի դրությամբ (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է  60 հազար 603,7 դրամ, որը գրեթե հավասար է այս տարվա մարտի 1-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին (60 հազար 580,3 դրամ):

Այս մասին հայտնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 1,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին, երբ  նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկվել էր 59 հազար 568,9 դրամ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth