Մարել են ընդհանուր 3․7 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են ընդհանուր 3․7 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարտի 31-ից ապրիլի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ,
  • Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ,
  • Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 2000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 4000 քմ, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին՝ 5000 քմ,
  • Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 2 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 3․7 հա։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth