Հարգանքի տուրք՝ հերոսների հիշատակին

Հարգանքի տուրք՝ հերոսների հիշատակին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ մարզային իշխանության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն» ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախյան վերջին պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակին:

Համայնքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանի, ապրիլի 2-ին նույնպես այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի ապրիլի քառօրյա մարտական գոծողություններում զոհված քաջորդիների հիշատակին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth