Պետբյուջեի եկամուտները գերակատարվել են շուրջ 1,5 միլիարդ դրամով

Պետբյուջեի եկամուտները գերակատարվել են շուրջ 1,5 միլիարդ դրամով

Նախնական տվյալներով 2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 4 միլիարդ 779,3 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 3 միլիարդ 300 մլն դրամի փոխարեն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ նշելով, որ նախատեսված ցուցանիշը գերազանցելով 44,8 տոկոսով կամ 1 միլիարդ 479,3 մլն դրամով:

«Միայն մարտ ամսում բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը գերազանցել են պլանավորված ցուցանիշը 2,8 անգամ` կազմելով 1 մլրդ 962,8 մլն դրամ, ինչը խոսում է տնտեսության աստիճանաբար վերականգնման մասին»,-նշել են ՊԵԿ-ից:

Կառույցի տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ փաստացի գործունեություն է ծավալում 3193 հարկ վճարողներ, այդ թվում` 1-ին եռամսյակի արդյունքներով, գործունեությունը սկսել կամ վերսկսել է 1056 հարկ վճարող: Ընդ որում՝ 1188 փոքր և միջին բիզնեսի հարկ վճարողներ կամ ավելի քան 37 տոկոսը գործունեություն են ծավալում հաստատագրված կամ արտոնագրային վճարների հարկման ռեժիմներով` ազատվելով հաստատագրված և արտոնագրային վճարներից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth