Բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 15, խարդախության` 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, յուրացման կամ վատնման` 3, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, սպանության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության, ինքնիրավչության, պատմության և մշակութային հուշարձանները վնասելու, հանցագործություն պարտակելու ու թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։
- Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
- Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության՝ 2, և վրաերթի 1 դեպք։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti