Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 25 045 պայթունավտանգ առարկա

Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 25 045 պայթունավտանգ առարկա

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում վնասազերծվել է 10 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 14 շինություն, հայտնաբերվել է 51 պայթունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1 558 հա տարածք, 489 կմ ճանապարհ, 1 538 շինություն այդ թվում 30 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 25 045 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում հրթիռակասետային ռումբերի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Աջափնյակ թաղամասի մոտակայքում: Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերոտւմ:

Տեղեկացնում են, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth