Բաղրամյան պողոտան փակ է, զինվորականները պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Բաղրամյան պողոտան փակ է, զինվորականները պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Բաղրամյան պողոտան փակ է, զինվորականները պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքի էջում նշվել էր, որ Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չի դադարել մինչև ուշ գիշեր։ Վաղ առավոտյան այնտեղ է եղել Վազգեն Մանուկյանը, այնտեղ են շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը, որից հետո նրանք որոշել էին բարիկադներ տեղադրել ու մնալ Բաղրամյան պողոտայում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth