Կստեղծվի աշխատանքային խումբ՝ ժամանակացույցը ձևավորելու նպատակով

Կստեղծվի աշխատանքային խումբ՝ ժամանակացույցը ձևավորելու նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է իր կողմից նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզի» 8-րդ կետի՝ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ», իրագործմանը: «Վերջին ամիսներին մենք այս թեմայով ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել և, ըստ էության, ձևակերպել ենք օրակարգ, թե ինչպես և ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի Զինված ուժերի բարեփոխումը: Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որն արդեն կիրականացնի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը: Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Եվ համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում, այդ համագործակցությունը կդառնա առավել, ավելի արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Եվ հույս ունեմ, որ մինչև «Ճանապարհային քարտեզի» ամփոփման ամսաթիվը, մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն, եթե ոչ ամբողջությամբ, այլ առնվազն մեծ մասն իրականություն կդարձնենք և գործնականում արդեն կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև Աբու Դաբիում տեղի ունեցած IDEX-2021 Expo ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական տաղավարներում ցուցանմուշների բացակայությանը: «Տեղյակ եք, որ նաև ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսին մեր մասնակցության ձևաչափի հետ կապված և ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Ես ուզում եմ ասել՝ այդ կապացությամբ նշանակել եմ ծառայողական քննություն, և ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն: Իհարկե, եթե պարզվի, որ, մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth