ՀՀ զինված ուժերը պահանջում են Փաշինյանի և կառավարության հրաժարականը

ՀՀ զինված ուժերը պահանջում են Փաշինյանի և կառավարության հրաժարականը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շատբը պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը: ԶՈՒ Գլխավոր շտաբի տարածված հայտարարության մեջ ասվում է.

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ:

Հայտարարությունը ստորագրել են.

  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյան
  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյան
  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյան
  • ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Անդրանիկի Աբրահամյան
  • Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Ջանիբեկի Փարվանյան
  • ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյան
  • ԶՈւ կապի զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Թեմուր Նորիկի Շահնազարյան
  • ԶՈւ հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Սամսոնի Հարությունյան
  • ԶՈւ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Գրիշայի Վարդանյան
  • ԶՈւ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Ժորայի Մաթևոսյան
  • ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Պողոսի Մարգարյան
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Ռազմիկի Մուրադյան
  • ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյան
  • ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության պետ, գնդապետ Սուրեն Ալյոշայի Հարությունյան
  • ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ալիբեկի Ասլանյան
  • ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, Բ/Ծ գնդապետ Սահակ Ռոբերտի Օհանյան
  • ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Վասպուրակի Նշանյան
  • ԶՈՒ ԳՇ ՌԷՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արթուր Սերգեյի Կումելով
  • ԶՈՒ ԳՇ ֆինանսական վարչության պետ, գնդապետ Վարդան Մանվելի Սահակյան
  • ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Արա Միքայելի Պետրոսյան
  • ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գրիգորի Գևորգյան
  • ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյան
  • ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Ռազմավարական պլանավորման վարչություն պետ, գնդապետ Արմեն Արամայիսի Առստամյան
  • ՀՀ ԶՈՒ ՊԳ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Յակովի Սեյրանյան
  • ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Աշոտի Քոչարյան
  • ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչու- թյան պետ, գնդապետ Արամ Ժորայի Գրիգորյան
  • ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման վարչության պետ-ԳՎՊ տեղակալ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյան
  • ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության Զորահավաքային վարչության պետ, գնդապետ Գագիկ Բենիկի Ղուլյան
  • ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության Տեղեկատվական վերլուծական Վարչության պետ-գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Լեւոն Միշայի Դավիդյան
  • ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության Հատուկ նշանակության եւ զորային հետախուզության վարչության պետ, գնդապետ Արտակ Սաշիկի Ասատրյան
  • ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության ռադիոէլեկտրոնային եւ տեխնիկական միջոցներով հետախուզության վարչության պետ, գնդապետ Արթուր Ալբերտի Թեւանյան
  • ԶՈՒ ԳՇ գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայության պետ, գնդապետ Ռուստամ Աշոտի Կարապետյան
  • ԶՈՒ ԳՇ ստանդարտացման եւ չափագիտությանծառայության պետ, գնդապետ Գեորգի Աշոտի Վարդանյան
  • ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ-գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Կարլենի Պողոսյան
  • ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, Գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Կարլենի Պողոսյան
  • ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, փոխգնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյան
  • 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Համլետի Պողոսյան
  • 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Ռոբերտի Հարությունյան
  • 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրով
  • 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Էմիլի Բուդաղյան
  • 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդիայի Գրիգորյան

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth