Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը

Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը

ՌԴ պաշտպանության նախարարության լրատվական բաժնից հայտնում են, որ Արցախում ռուս խաղաղապահներն օգնել են վերականգնել Քաշաթաղի (Լաչին) հիդրոէլեկտրակայանի աշխատանքը:

Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հիդրոէլեկտրակայանի մեքենայական սրահը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ դրա ամբարտակը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերսկսվել է ՀԷԿ-ի աշխատանքը․ էլեկտրակայանի հանգույցների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկների անվտանգությունն ու անարգել մուտքը:

Դա թույլ է տալիս էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրեր, ինչպես նաև՝ Ստեփանակերտ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth