Վարակի 1 դեպք է հայտնաբերվել

Վարակի 1 դեպք է հայտնաբերվել

Արցախում փետրվարի 23-ին կատարված 50 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Այս մասին  տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ փետրվարի 24-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 032 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 381 դեպք:Կատարվել է 20 հազար 480 թեստավորում»,- հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth