Աջակցություն ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀԱՀ հիմնադրամի կողմից

Աջակցություն ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀԱՀ հիմնադրամի կողմից

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` ընդունելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրամի միջոցով Առողջապահության նախարարությանը տրամադրված աջակցությունը` թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք:

COVID-19-ի տարածումը կանխելու և հիվանդության դեմ առավել արդյունավետ  պայքարելու նպատակով հիշյալ սարքերը տրամադրվելու են առողջապահական հաստատություններին:

Նշենք, որ համավարակի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մեծաքանակ հումանիտար օգնություն`  բժշկական սարքեր, ախտորոշման թեստեր, թթվածնի խտացուցիչներ, քթային խողովակներ և ռեագենտներ: Հերթական այս աջակցությունը վառ ապացույցն է Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի երկարատև և սերտ համագործակցության:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth