Սառնարանային պահեստից կատարվել է գողություն

Սառնարանային պահեստից կատարվել է գողություն

Փետրվարի 18-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող, չգործող սառնարանային պահեստից կատարվել է գողություն, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Զննվեց պահեստի տարածքն ու շրջակայքը, քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ: Ի վերջո, ստացված տվյալների համադրմամբ որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո, բաժին բերման ենթարկվեցին Արմավիր քաղաքի բնակիչ, 46, 44 և 26 տարեկան տղամարդիկ, որոնք խոստովանեցին արարքը: Ըստ այդմ` փետրվարի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում նրանք, 46-ամյա տղամարդու մեքենայով, մի քանի անգամ մոտեցել են պահեստին, ցանկապատն անցել ու գողացել են էլեկտրական շարժիչներ, էլեկտրական սղոցի պողպատյա սկավառակներ և պղնձյա մալուխներ: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Լուսանկարներում պատկերված տղամարդը կասկածվում է դեղատնից գողություն անելու մեջ

Տեսագրությունում պատկերված տղամարդիկ կասկածվում են գողություն կատարելու մեջ

Վարդենիսի ոստիկաններն անասնագողության դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնը

Կաշառք պահանջած համայքնային ոստիկանը բերման է ենթարկվել ներքին անվտանգության վարչություն

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

`
wp-apeth