Գերեզմաններից գողացել են նախշազարդ

Գերեզմաններից գողացել են նախշազարդ

Փետրվարի 15-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ նույն ստորաբաժանման ոստիկանները Նուբարաշենի գերեզմանատան հարակից տարածքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել մայրաքաղաքի 40-ամյա մի բնակչի, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ոստիկանությունում պարզվել է, որ փետրվարի 11-ին բերման ենթարկվածը նախնական համաձայնության գալով իր ծանոթներից մեկի հետ, գերեզմանատնից հափշտակել են գերեզմաններից մեկի ճաղավանդակի դյուրալյումինե նախշազարդերը։

Իրավապահները ճշտել են նաև գողության մյուս մանկակցի ինքնությունը՝ Երևանի 63-ամյա մի բնակիչ։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք գերեզմանատնից կատարել են մնանատիպ երեք տասնյակ գողություն։ Ըստ նախնական տվյալների ընդհանուր վնասը չափը կազմում է շուրջ 1․800․000 դրամ։ Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth