Դպրոցականներն այցելել են զորամաս

Դպրոցականներն այցելել են զորամաս

Զինված ուժերի և կրթական հաստատությունների համագործակցության շրջանակում Երևանի «Տաթև» դպրոցի աշակերտներն այցելել են 5-րդ զորամիավորում, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զինվորական ծառայության հանդեպ գրավչության բարձրացման նպատակով կազմակերպված այցելության ընթացքում աշակերտները շրջել են զորամիավորման զորամասերից մեկում, ծանոթացել հրաձգային զենքերի կառուցվածքին, զինվորական ծառայության առանձնահատկություններին, սպայի գործառույթներին ու զինված ուժերում նրանց դերակատարմանը:

1-ին զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Փետրվարի 22-ին 1-ին զորամիավորման զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:

Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի պահպանման և կիրառման, ռազմական տեխնիկայի շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների 2018-2020թթ. իգական սեռի շրջանավարտների հետ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զորքերում տարբեր կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող կին զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայողական առօրյայով, խնդիրներով, լսել նրանց առաջարկները, պատասխանել հարցերին:

Կարևորելով կանանց ծառայությունն ու դերը զինված ուժերում, պաշտպանության նախարարը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth