Մեղրիի լեռնանցքում քարաթափում է

Մեղրիի լեռնանցքում քարաթափում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Նախարարությունը հայտնում է, որ ճանապարհահատվածը  միակողմանի փակ է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ։ Ճանապարհահատվածը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth