ԼՂ-ում ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել

ԼՂ-ում ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում նախօրեին ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է զոհվել: Բախտիյար Մահմուդովը նախկինում երկու անգամ ձերբակավել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ այդ տարածք անօրինական ներխուժման համար: Այս մասին հայտնում է tert.am-ը: Նշվում է, որ այս տարվա հունվարին և փետրվարին Բախտիյար Մահմուդովը և նրա եղբայր Շախրիյարը երկու անգամ ձերբակալվել են ոստիկանության կողմից: Երկու դեպքում էլ նրանց նկատմամբ վարչական պատժամիջոցներ են կիրառվել՝ օրենքի համաձայն:

Դատարանի որոշմամբ՝ Շախրիյարը կալանավորվել էր վարչական կարգով, իսկ Բախտիյարը՝ տուգանվել: Բախտիյարի երրորդ փորձը՝ հայտնվելու նույն տարածքում, ողբերգական ավարտ է ունեցել նրա համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth