Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2018 թվականի փետրվարին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 873 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019 թվականի փետրվարի 15-ի դրությամբ՝ 19 387, 2020 թվականի փետրվարի 14-ի դրությամբ՝ 21 180, իսկ 2021 թվականի փետրվարի 15-ի դրությամբ՝ 22 604 ԱՎՕ: 2018 թվականի համեմատ արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 19,76 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 6,7 տոկոսով:

2021 թվականի սկզբից՝ Հայաստանում գրանցվել է 96 ԱՎՕ ամբարձիչ սարքավորում, կամրջակային կռունկ, էլեկտրական տելֆեր, դիզելային վառելիքի պահեստարան, լողավազանի քլորակայան եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 3530 տոկոսը (ավելի քան 8000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth